Լրահոս
Տարածաշրջան
17:38
26.05.22
132

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ՌԴ-ից բնական գազի գնումից. Չավուշօղլու

Img default alt hy

Թուրքիան այս փուլում մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից բնական գազի մատակարարումներից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Էներգետիկայի հարցը կքննարկվի Թուրքիայի և Իսրայելի էներգետիկայի նախարարների միջև: Մենք ասացինք, որ եթե Իսրայելը հասնի Եվրոպա արտահանվող գազի ծավալներին, ապա Թուրքիան կլինի միակ տնտեսական ուղին (դա անելու համար):

Մենք՝ Թուրքիան, խնդիրներ չունենք, և առայժմ որոշում չկա Ռուսաստանից գազ չգնել էներգետիկ անվտանգության առումով»,- մեջբերում է Sabah-ը նրա խոսքերը։