Լրահոս
Միջազգային
23:24
30.05.25
236

Թուրքիան կառչում է իր միջնորդական դերից. Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բաց քննարկմանը

 

Անկարան ամեն ինչ անում է, որ ռուս-ուկրաինական բանկցությունների երկրորդ ռաունդը Ստամբուլում կայանա: Թուրքիայի արտգործնախարարը Կիև է գնացել, որ համոզի Զելենսկիի վարչակազմին ընդունել հունիսի 2-ին հանդիպելու Լավրովի առաջարկը: Ուկրաինան չի մերժել, բայց չի էլ ընդունել բանակցությունների հրավերը: Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ պատրաստ են հակամարտության կարգավորման հարցերը բաց քննարկել Ռուսաստանի հետ: