Լրահոս
Միջազգային
13:30
07.12.24
205

Թուրքամետ զինյալները մոտենում են Դամասկոսին. Իրանը զինվորական անձնակազմը դո՞ւրս է բերում Սիրիայից

Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները,  Իրանն ու Իրաքը  կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Սիրիան, քանի դեռ հնարավորություն կա:  Սիրիայի հարցն էր այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցի թեման: 

Ըստ Պետքարտուղարության  պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի՝ Բլինքենն ընդգծել է Սիրիայում խաղաղ բնակչության, այդ թվում՝ փոքրամասնությունների պաշտպանության  կարևորությունն ու  հակամարտության քաղաքական լուծման անհրաժեշտությունը: