Լրահոս
Միջազգային
19:35
07.01.23
93

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ երկու անդամների, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում Ստամբուլում

Img default alt hy

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու ենթադրյալ անդամների, ովքեր Ամանորի գիշերը ահաբեկչություն էին ծրագրում Ստամբուլում, «Shantnews»-ի փոխանցմաբ՝ գրում է Sabah թերթը։

«Երկու կասկածյալներ՝ Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ, Ամանորից մի քանի ժամ առաջ՝ դեկտեմբերի 31-ին, փորձել են թաքնվել Ստամբուլի Բաշաքշեհիր թաղամասում իրենց հետևող ոստիկաններից, սակայն նրանց հաջողվել է կրակել մեքենայի անիվներին, գրում է թերթը։

Ձերբակալվածներից մեկը՝ պայթուցիկ նյութերի փորձագետը, բերման է ենթարկվել, իսկ Ուզբեկստանի քաղաքացու նկատմամբ արտաքսման ընթացակարգ է սկսվել։

Նշվում է, որ նրանք Աֆղանստանում են ստացել ԻՊ-ից և ծրագրել են «արյունոտ» ահաբեկչություն՝ օգտագործելով պայթուցիկներ։