Լրահոս
Տարածաշրջան
17:22
21.10.22
72

Թուրքական լոուքոսթերը կանոնավոր չվերթներ է սկսելու Անկարայից Թբիլիսի

Img default alt hy

Pegasus Airlines թուրքական ցածրաբյուջե ավիաընկերությունն ընթացիկ տարվա նոյեմբերի 2-ից կանոնավոր չվերթներ կսկսի Անկարա-Թբիլիսի-Անկարա ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության հաղորդագրության մեջ:

Թռիչքի հայտին համապատասխան, որը թուրքական ավիաընկերության կողմից ներկայացվել Է Գործակալությանը, չվերթները կատարվելու են ձմեռային նավիգացիոն տարեշրջանի ընթացքում՝ շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին՝ մինչև 2023 թվականի մարտի վերջը: Գործակալությունն ավիափոխադրողին թռիչքի թույլտվություն Է տվել հոկտեմբերի 19-ին:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն, Անկարայի և Թբիլիսիի միջև չվերթները կատարվել են Turkish Airlines ավիաընկերության կողմից՝ 2019-2020 թվականներին, բայց չեն շարունակվել COVID-19-ի համավարակի կապակցությամբ մտցված սահմանափակումների պատճառով:

Turkish Airlines ավիաընկերությունը 2021 թվականին ուղևորների փոխադրումներով առաջատարն Է դարձել վրացական ավիաշուկայում, փոխադրողի ծառայություններից օգտվել Է 274,4 հազար մարդ: Չորրորդ տեղում Pegasus Airlines թուրքական բյուջետային ընկերությունն Է, որը 2021 թվականին տեղափոխել Է 191,8 հազար ուղևոր, հաղորդել Է Sputnik-ը: