Լրահոս
Միջազգային
19:51
11.10.22
114

Թուրք և ադրբեջանցի հատուկջոկատայինների զորավարժություն՝ Վրաստանում. «Կովկասյան արծիվ-2022»

Պաշտոնական Երևանը պետք է երաշխիքներ ստանա Թբիլիսիից, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ զորավարժությունները ուղղված չեն Հայաստանի դեմ, կարծում է վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, ըստ փորձագետի, կտրուկ աճել է այդ ռիսկը:

Վրաստանի Մուխրովանի քաղաքում այսօր են սկսվել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի վարժանքները: