Լրահոս
Աշխարհ
17:34
31.01.25
213

Տունս այրել են, ապրելու տեղ չունեմ. մասսայական սպանություններ, այրված դիեր՝ Հայիթիում

 

Հարյուրավոր հայիթցիներ ստիպված են եղել լքել իրենց տները զինված խմբավորումների նոր հարձակումներից հետո: Մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից հարավ գտնվող Քենսկոֆֆ փոքրիկ լեռնաքաղաքում տասնյակ մարդիկ են սպանվել: Զինյալներին հաջողվել է ամրանալ քաղաքի տարբեր թաղամասերում՝ չնայած ոստիկանների և զինվորականների դիմադրությանը: