Լրահոս
Աշխարհ
16:27
08.02.23
154

Տուլայի մարզում գտել են բնակելի շենքում գազի պայթյունի 6-րդ զոհի մարմինը

Img default alt hy

Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքի հինգհարկանի բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայություններում:

«Փլվածքներում փրկարարները գտել են վեցերորդ զոհվածի մարմինը», - ասել է գործակալության զրուցակիցը։ Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքի հինգհարկանի շենքում գազի պայթյունը տեղի Է ունեցել չորրորդ հարկում վարձակալած բնակարանում փետրվարի 7-ի երեկոյան: Փլուզվել է առաջին մուտքը։ Շենքի բնակիչները տարհանվել են, կազմակերպվել է ժամանակավոր կացարան։ ՌԴ ԱԻՆ վերջին տվյալներով՝ զոհվել Է 6 մարդ, 7 մարդ փրկվել է, 3-ը՝ տուժել: