Լրահոս
Հայաստան
14:34
18.01.22
457

Տղերքը զոհվեցին, կարևորը թուրքերը գան, էստեղ բուժվե՞ն. Գեղամ Նազարյան

«Մի փորձեք ապրել այնպես, կարծես թե պատերազմ չի եղել։ Չի կարելի ապագա կառուցել այն մտքով, որ նման բան չի եղել, որ ոչինչ, թե տղաները զոհվեցին, կարևորը՝ թուրքերը կգան, ՀՀ-ում կբուժվեն»,- ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից ինչ-որ արձագանք լսվեց, ինչին ի պատասխան Նազարյանը մատնացույց արեց պատգամավորներից մեկին ու ասաց․ «

Ասել եք․․․ես էլ գիշերը տեսա այդ հարցազրույցը և ցնցվեցի, որ նման մտքեր են հնչում»։ 

Խոսքը ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցազրույցի մասին էր, որտեղ պատգամավորն ասում է․

«Մեր բժիշկները բավականին լավ կրթություն ունեն ու հնարավոր է այդտեղի բնակչությունը, կապ չունի՝ թուրք են, Գյումրիից օգտվեն: Մենք կօգտվենք այն ծառայություններից, որոնք Թուրքիայում են զարգացած»: