Լրահոս
Քաղաքական
09:50
24.05.22
167

Տղե՛րք, պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու․ Վանեցյան

Img default alt hy

Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը, գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: 

«Այս ամենը կարող էր շատ ծիծաղելի լինել, եթե այսքան զավեշտալի չլիներ: Արսենը պայքարող տեսակ է, Արսենը հայրենասեր է, Արսենը սիրում է իր հայրենիքը և հային: Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահել, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է: Արսե՛ն ջան, պինդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի:

Հ․Գ․ Նաև տեղեկացա, որ նույն ժամին խուզարկություններ են սկսել ընդդիմադիր մի խումբ այլ գործիչների բնակարաններում: Տղե՛րք, պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու»: