Լրահոս
Միջազգային
21:53
17.02.22
235

Տղամարդն ընկել է 23 մետր բարձրությունից և չի տուժել

Img default alt hy

ԱՄՆ-ում տղամարդն ութերորդ հարկից ընկել է սառույցի վրա։ Նա հրաժարվել է բժիշկների օգնությունից, հայտնում է New York Post-ը։

Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգսի մոտակայքում։ Քաղաքացին, որի անունը չի նշվում, գտնվում էր Palm Springs Aerial Tramway ճոպանուղու վերին կայարանում։ Ինչ-որ պահի նա վայր է ընկել հարթակի եզրից, թռել գրեթե 23 մետր ցած և հայտնվել սառույցի վրա։

Փրկարար ծառայության ուղղաթիռը չի կարողացել վայրէջք կատարել մոտակայքում, ուստի հրշեջները ստիպված են եղել տուժածին բարձրացնել հատուկ պատգարակով։ Երբ փրկարարները հասել են տղամարդուն, պարզվել է, որ նա լուրջ վնասվածքներ չի ստացել և հոսպիտալացում չի պահանջվում։

Նշվում է, որ միջադեպին ականատես է եղել ճոպանուղու կայարանի հարևանությամբ գտնվող ռեստորանի աշխատակիցը։