Լրահոս
Իրավական
19:15
23.10.22
348

Տեսախցիկն արձանագրել է՝ Արարատի մարզում ինչպես է ՎԱԶ 21120-ը վրաերթի ենթարկում հետիոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացել է հոկտեմբերի 21-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի ենթարկված Արարատի մարզի բնակիչ՝ 39-ամյա Նորայր Մ-ն։

Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է հետիոտնը չթույլատրված հատվածով անցնում հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Սեդրակ Գ.-ն ՎԱԶ 21120 մակնիշի ավտոմեքենայով հանդիպակաց երթևեկելի գոտում վրաերթի է ենթարկում հետիոտնին։

Ինչպես ավելի տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 21-ին վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 12։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Սեդրակ Գ․-ն իր վարած VAZ 21120 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում, հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթանալիս, վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նորայր Մ․-ին։

Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։