Լրահոս
Հայաստան
14:42
18.01.22
263

Եթե գործազրկության մակարդակով մենք առաջին տեղն ենք գրավում, ինչպե՞ս կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է․ Արթուր Խաչատրյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նիստի ժամանակ հայտարարեց, թե Համաշխարհային բանկի վիճակագրությամբ՝ նախկին Սովետական 15 հանրապետությունների մեջ Հայաստանը գործազրկության մակարդակով զբաղեցնում է 1-ին տեղը՝ 20,21 տոկոս:

«Այսինքն՝ եթե գործազրկության մակարդակով մենք առաջին տեղն ենք գրավում, ինչպե՞ս կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է»,- հարց հնչեցրեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը 7,4 տոկոսով «ընկել է». 2021-ին ակնկալվում էր 6,5 տոկոս աճ, աճը կկազմի 4-ից 4,5 տոկոս:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, թե գնաճը 7,7 տոկոս է, որից սննդամթերքի աճը 12,9 տոկոս է, բանջարեղենը՝ 40 տոկոս:

«Այսպես որ շարունակվի՝ մի աման բորշը մի քանի ամիս հետո դառնալու է դելիկատես՝ միս, կաղամբ, գազար, ո՞վ է այդպես բան իրեն թույլ տվել. հացն էլ տասը տոկոսով է թանկացել»,- նշեց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, թե բիզնեսը գերադասում է Հայաստանում ներդրում չկատարի. բանկային համակարգում ավանդների վրա 720 միլիարդ դրամ փող է «նստած». բիզնեսը գերադասում է փողը պահի բանկային համակարգում:

«Ո՞նց է բա մեր տնտեսության վիճակը այսքան լավ, կբացատրե՞ք, հույս մի տվեք, բացատրեք տնտեսագիտական տերմիններով, խնդրում եմ, բանականության, ոչ թե խցանումների տրամաբանությամբ բացատրեք՝ ո՞նց է մեր տնտեսության վիճակը լավ»,- ասաց Խաչատրյանը: