Լրահոս
Հասարակական
23:45
02.10.24
170

Տավուշի սահմանագոտու դպրոցներում ուսուցչի աշխատանքի բազում տեղեր թափուր են մնացել

Img default alt hy

Տավուշի սահմանագոտու դպրոցներում ուսուցչի աշխատանքի բազում տեղեր թափուր են մնացել։ Այդ մասին ահազանգում է Տավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը․

«Թափուր տեղերը շատ են նաև Իջևան համայնքի սահմանամերձ Բերքաբեր գյուղում։ Դրանց զբաղեցնելու համար կայանալիք մրցույթի մասին անգրագետ մի հայտարարություն է տեղադրված Տավուշի մարզպետարանի կայքում։

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի «Հայտարարություններ» բաժնում հայտարարություն կա Բերքաբերի միջնակարգ դպրոցում հայոց լեզու և գրականություն(15 դասաժամ), մաթեմատիկա(11 դասաժամ),ռուսաց լեզու(21 դասաժամ),

կերպարվեստ (6դասաժամ) ուսուցչի թափուր տեղերը զբաղեցնելու մրցույթի մասին։ Հայտարարության մեջ նշված է․ «Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի 01-ից մինչև 14-ը ներառյալ։ Ի՞նչ է նշանակում՝ «սույն թվականի 01»։
 

Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, Բերքաբերի միջնակարգ դպրոցում»,- գրել է նա։