Լրահոս
Հասարակական
22:04
04.12.24
184

Տավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Img default alt hy

Փրկարար ծառայությունը հայտարարություն է տարածել․

«Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ»: