Լրահոս
Իրավական
18:50
26.05.22
155

Տարեց քաղաքացիները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել․ փաստաբանը՝ Գյումրու միջադեպի մասին

Img default alt hy

ԳՅՈՒՄՐՈՒ դեպքով վարույթն իրականացնող մարմինը քիչ առաջ հայտարարեց ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ։ Նախաքննությունը տևեց երկու շաբաթից մի փոքր ավելի: Այս մասին գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:

«Ծանոթացա գործի նյութերին։ Տուժողները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել։ Ավելին, տեսանյութում երևացող դեպքն էլ եղել է այն բանից հետո, երբ տուժողներից մեկը հավկիթներով հարվածել է երթի մասնակիցների ավտոմեքենաներին։

Ընդ որում, ըստ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ (պապիկների) ցուցմունքների, եթե հավկիթները տուժողի կողմից չնետվեին մարդկանց ուղղությամբ, տեսանյութում երևացող միջադեպն էլ տեղի չէր ունենա։

Հիշեցնեմ, որ արարքը որակվել է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և այս ապացույցների համատեքստում գործն ուղարկվում է դատարան։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ ապօրինություն։

Հ.Գ. Դե ինչ, սպասենք արդարացման դատական ակտի»: