Լրահոս
Տնտեսական
18:45
04.02.26
109

Տարադրամի փոխարժեքը` այսօր

Img default alt hy

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 4-ին, կազմել է 378.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 446.88 դրամ (աճել  է 0.81 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.92 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 375-377 դրամով, վաճառվում է 379.5-381 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 439-443 դրամով, վաճառվում է 447.5–454 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.77-4.88 դրամով, վաճառվում է 4.94-5.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 376 դրամով, վաճառվում՝ 379.5–380 դրամով:

Եվրոն գնվում է 443–444 դրամով, վաճառվում է 447 դրամով:

Ռուբլին գնվում է 4.85 դրամով, վաճառվում է 4.92–4.93 դրամով: