Լրահոս
Մշակույթ
15:15
17.05.23
143

«Թանգարանային գիշեր»-ը Ռուսական արվեստի թանգարանն այցելուներին կհյուրընկալի բացօթյա հարթակում

Img default alt hy

Ռուսական արվեստի թանգարանը «Թանգարանային գիշեր» միջոցառմանը, որը տեղի կունենա  մայիսի 20-ին, հանդես կգա  «Չորս նկար, չորս պատում. թանգարանն այցելուին ընդառաջ» ծրագրերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերանորագման պատճառով թանգարանը փակ է, սակայն այն միջոցառումները կկազմակերպի թանգարանի դիմացի բացօթյա հատվածում։

«Չորս նկար, չորս պատում. թանգարանն այցելուին ընդառաջ» խորագրի ներքո   կցուցադրվեն թանգարանի հավաքածուի չորս գլուխգործոցների  վերատպություններ` իրենց  ուղեկցող կրթական-ինտերակտիվ ծրագրերով և վարպետության դասերով։

Ինտերակտիվ կրթական ծրագրերը և վարպետության դասերը կընթանան 17:00-21:00-ն:

17:00-ին՝ «Պավել Կուզնեցով. Սովորում ենք տպագիր գրաֆիկա», 18:00-ին՝«Արիստարխ Լենտուլով. Կուբիզստական պատկերներ», 19:00-ին՝ «Ռուս իմպրեսոնիստները և պուանտիլիզմը.վարպետության դաս», 20:00-ին՝ «Բ. Գրիգորև.  Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում»  նկարի դիտում VR ակնոցի միջոցով։

Վարպետության դասերի միջոցով  այցելուները ստեղծագործելով   կսովորեն տպագիր գրաֆիկայի, կուբիզմի և պուանտիլիզմի  առանձնահատկությունները, իսկ VR ակնոցները նրանց կտեղափոխեն նկարի վիրտուալ տիրույթ։