Լրահոս
Միջազգային
12:50
26.07.26
52

Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով։ Պետության գլուխն օգտվում է հատուկ կապից, նշել է ռուսական առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին տված մեկնաբանությունում։

Այն հարցին, թե արդյոք նախագահական աշխատակազմի աշխատակիցները կարող են արձակուրդում չպատասխանել Պուտինի զանգին, Պեսկովն ուշադրություն է հրավիրել. «Նախագահը երբեք չի զանգահարում քաղաքային կամ բջջային հեռախոսով։ Վերջիվերջո, նա օգտվում է հատուկ կապից»:

Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ ԱՊ աշխատակիցները, որպես կանոն, արձակուրդի ժամանակ հատուկ կապ չունեն։