Լրահոս
Քաղաքական
10:22
07.12.24
234

Թալան ու թանկացում կամ կարմիր գծերի գործը. քաղաքապետարանը մարդ չի ուղարկել դատարան

Վարչական դատարանում վիճարկվում է կարմիր գծերում կայանելու դրույքաչափը 13 անգամ թանկացնելու՝ ավինյանական որոշման իրավաչափությունը: «Մայր Հայաստան» շարժումն է հայցը տարել դատարան: Մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ է հետաձգվել նիստը: Առաջին անգամ դատարանը վարույթից հեռացրել է քաղաքապետարանի իրավաբանին՝ պնդմամբ, որ նա իրավասու չէ պատասխանել դատարանի ու հայցվորի հարցերին: Իսկ այսօր քաղաքապետարանից որևէ ներկայացուցիչ չի բարեհաճել դատարան: