Լրահոս
Աշխարհ
16:30
28.04.23
132

Թաիլանդում հղի կնոջը կասկածում են 13 անձի սպանության համար

Img default alt hy

Թաիլանդի ոստիկանության հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը 36-ամյա հղի կնոջը կասկածում է ցիանիդով միտումնավոր մահացու թունավորումներ կատարելու մեջ, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Bangkok Post-ը։

Հրատարակության տվյալներով՝ Սարարատ Ռանգսիվուտհաֆոնը երեքշաբթի օրը ձերբակալվել է Բանգկոկի հյուսիսային ծայրամասում՝ իր 32-ամյա ընկերոջը ցիանիդով սպանելու կասկածանքով։

Սիրիֆոն Խանվոնգը հանկարծամահ էր եղել մի քանի օր առաջ՝ Ռատչաբուրի նահանգում կասկածյալի հետ բուդդայական արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո: Ոստիկանությանը հաղորդում են տվել տղամարդու մայրը և ավագ քույրը։ Նրանք կասկածել են, որ  մահը կարող է անբնական լինել։ Բացի այդ, բոլոր թանկարժեք իրերը, այդ թվում՝ գումարն ու զարդերը, որոնք մահացածը ունեցել է իր հետ, անհետացել են։

Խանվոնգի դիահերձումը ցույց է տվել, որ նրա մարմնում առկա են ցիանիդային աղերի հետքեր։ Մահացածի հարազատների հայտարարության մեջ ասվում էր, որ կասկածյալը վերջերս ընկերացել է Խանվոնգի հետ, սակայն արագ դարձել է նրա ամենամոտ ընկերը, գրում է թերթը ոստիկանությանը հղումով։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2020 թվականից մինչև 2023 թվականի սկիզբը հանկարծամահ է եղել ևս 11 մարդ, որոնց հետ կասկածյալը որոշ ժամանակ մտերիմ է եղել։ Եթե ​​այս տեղեկությունը հաստատվի, Ռանգսիվուտհաֆոնին մեղադրանք կառաջադրվի 13 սպանության համար, նշում է թերթը։