Լրահոս
Քաղաքական
11:27
25.05.22
154

Թագուհի Թովմասյանը դեսպանների հետ հանդիպմանը բարձրաձայնել է խաղաղ բողոքի ակցիաների ընթացքում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող հարցեր

Img default alt hy

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։

Հանդիպման ընթացքում ընդդիմադիր պատգամավորը բարձրաձայնել է խաղաղ բողոքի ակցիաների իրականացման ողջ ընթացքում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդրահարույց հարցեր, այդ թվում`

-ՀՀ ոստիկանական ուժերի կողմից գործադրվող անհամաչափ ուժը՝ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ,

-լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունների դեպքերը,

-պատգամավորների բերման ենթարկման և անձեռնմխելիության խախտմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։