Լրահոս
Հայաստան
17:52
21.12.20
66

Սյունեցին այսօր մի մեծ դաս տվեց ՀՀ մնացած բոլոր քաղաքացիներին. Նարեկ Մալյան

Img default alt hy

«Սյունեցին այսօր մի մեծ դաս տվեց ՀՀ մնացած բոլոր քաղաքացիներին»,- Քննչական կոմիտեի դիմաց ասաց «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար ասաց Նարեկ Մալյանը:

Անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին, որն ընդհատվել էր սյունեցիների բողոքի ակցիաների պատճառով, նա նշեց, որ Սյունիքից դավաճան Նիկոլ Փաշինյանը փախուստի դիմեց, և այն, ինչ նախատեսել էր, տեղի չունեցավ:

Ինչ վերաբերվում է Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու սպասավոր Պարգև քահանայի՝ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած միջադեպին, երբ քահանան հրաժարվել էր սեղմել Փաշինյանի ձեռքը, նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը թաքցնում է զոհերի, վիրավորների իրական թիվը և չի ապաշխարել:

«Սառնաբյուրը Սյունիքի առաջին համայնքն է, այնտեղից դավաճանը չկարողացավ շատ ավելի առաջ գնալ և արծրունական լեզվով ասեմ` տակտիկական նահանջ արեց դեպի հետ՝ Երևան: Հիմնական սյունեցին, Սյունիքի կորիզը մերժեց նրան`  հոգևորականի տեսքով, փողոցները փակելով, ուղղաթիռի վայրէջքի վայրը փակելով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Քննչական կոմիտեում է, իսկ իրավաբանները ՔԿ շենքի դիմաց իրենց աջակցությունն են հայտնում Գորիսի քաղաքապետին։