Լրահոս
Հասարակական
19:30
18.02.22
231

Սյունիքի նախկին փոխմարզպետը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կփոխարինի Ավինյանին

Img default alt hy

Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին են հայտնել ԶՊՄԿ-ից։

Դադարեցվել են Տիգրան Ավինյանի լիազորությունները որպես ԶՊՄԿ խորհրդի անդամ, և ԶՊՄԿ-ի խորհրդի անդամ է նշանակվել Նարեկ Բաբայանը։

Ավինյանը խորհրդի անդամ էր նշանակվել 2022 թ․ հունվարին։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում Ավինյանը պետք է Երևանի փոխքաղաքապետ նշանակվի, ինչի համար էլ նման փոփոխություններ են արվել։