Լրահոս
Միջազգային
14:21
17.02.22
184

Սթոլթենբերգը քննադատել է Ռուսաստանին, սատարել Վրաստանին և Ուկրաինային

Img default alt hy

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հերթական առիթն է օգտագործել Ռուսաստանին քննադատելու համար:

«Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց, որ անտեսում է եվրոպական անվտանգության հիմքում ընկած սկզբունքները, ինչպես նաև իր նպատակներին հասնելու համար ուժի կիրառմամբ սպառնալու իր կարողությունն ու պատրաստակամությունը»։

Այս մասին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է Վրաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով, Եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վտանգված են:

Միաժամանակ, Յենս Սթոլթենբերգը հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է ուժեղ քաղաքական և  գործնական աջակցություն ցուցաբերել ինչպես Վրաստանին, այնպես էլ Ուկրաինային։