Լրահոս
Արցախ
15:15
05.06.22
283

Ստեփանակերտում «Մերսեդես»-ի 18-ամյա վարորդը բախվել է 2 այլ մեքենաների. կա 3 տուժած

Img default alt hy

Հունիսի 4-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ Ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում, հաղորդում է ստացվել, որ Առաքելյան փողոցի թիվ 12 հասցեի դիմացի ճանապարահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Պարզվել է, որ ժամը 21:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 18-ամյա բնակիչ Գ. Ե.-ն, վարելով «Մերսեդես Բենց E 350» ավտոմեքենան, նշված վայրում բախվել է Մարտունի քաղաքի բնակիչ` 28-ամյա Մ. Ա-ի «Մերսեդես Բենց C 180» և մայրաքաղաքի 50-ամյա բնակիչ Վ.Ա-ի վարած «Օպել զաֆիրա» ավտոմեքենաներին, ինչի հետևանքով 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնի փականները։

Տուժած քաղաքացիները համապատասխան բուժզննումից հետո դուրս են գրվել հիվանդանոցից։