Լրահոս
Իրավական
22:36
29.01.25
238

Ստեփանակերտի քաղաքապետը կարող է բնակարանից դուրս գալ, երկրից՝ ոչ. դատարանի որոշումը

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց վարչական հսկողությունը վերացրել է, սակայն երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը թողել նույնը: Առաջին ատյանի դատարանը անցած տարի հուլիսին Սարգսյանին արգելել էր լքել բնակարանը 19:00-ից՝ առավոտյան 7-ը: Սարգսյանին արգելված էր նաև շփվել գործով անցնող անձանց հետ, ինչպես նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների: Նույն գործով որպես մեղադրյալ Ստեփանակերտի ավագանու անդամ Սամվել Մինասյանի նկատմամբ երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը վերացրել է դատարանը: