Լրահոս
Հայաստան
13:06
18.01.22
101

Ստեղծվել է Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ

Ստեղծվել է Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ, հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը։

«Ուրախ եմ, որ Հայաստանում գտնվելու չորս տարիներին նախագծել, մշակել ու «Ազնավուր» հիմնադրամի հետ իրականացրել եմ Երևանում Ֆրանսիական ինստիտուտ ստեղծելու ծրագիրը:

Այս ինստիտուտը թույլ կտա միավորել բոլոր նրանց ծրագրերը, որոնք ավանդ ունեն երկու երկրների մշակութային հարաբերություններում, որոնք հարթակ կառաջարկեն Հայաստանում ֆրանսիական մշակույթի, լեզվի համար:

Այս ինստիտուտի համար մենք պարտական ենք բոլոր այն հայերին, որոնք  սիրում են Ֆրանսիան, ուսուցիչներին, որոնք ուսուցանում են մեր լեզուն, երիտասարդներին, որոնք հետաքրքրվում են մեր մշակույթով, բոլոր նրանց, որոնք իրենց տեսնում են մեր արժեքների մեջ»։