Լրահոս
Աշխարհ
17:39
24.05.22
291

Starbucks սրճարանների ցանցը որոշել է հեռանալ ռուսական շուկայից

Img default alt hy

Ամերիկյան Starbucks սրճարանների ցանցը որոշել է հեռանալ ռուսական շուկայից, հայտնում է Reuters-ը։

Ընդհանուր առմամբ Ռուսաստանում ցանցն ուներ 130 կետ և մոտ 2 հազար աշխատակից։ Ընկերությունը խոստացել է նրանց վճարել վեց ամսվա աշխատավարձ, ինչպես նաև օգնել աշխատանք գտնելու հարցում։ Ռուսական շուկայում այն աշխատել է շուրջ 15 տարի։