Լրահոս
Միջազգային
16:00
02.06.25
119

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Img default alt hy

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական պատվիրակությունների ուղիղ բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բանակցություններն ընթանում են Չիրաղան պալատում, որտեղ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: Նախորդ բանակցությունները տեղի են ունեցել Դոլմաբահչե պալատում։

Ուկրաինական պատվիրակության կազմը, որը կրկին գլխավորում էր պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, մայիսի 16-ի համեմատ փոքր-ինչ փոխվել է։ Մասնավորապես, այնտեղ չի ընդգրկվել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի Կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և օպերատիվ իրավունքի վարչության պետ Օլեքսեյ Մալովացկին։

Ռուսական պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել նախօրեին՝ հունիսի 1-ին: Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ պատվիրակության կազմը նույնն է լինելու, ինչ նախորդ հանդիպման ժամանակ` նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: