Լրահոս
Միջազգային
23:26
02.06.25
173

Ստամբուլում ավարտվել է բանակցությունների երկրորդ փուլը. հրադադար կլինի՞ ռուս-ուկրաինական ճակատում

 

Ստամբուլում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը: Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարար, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ումերովին, հայտնում են, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին և 25 տարեկանից փոքր անձանց։ Ումերովը նշել է, որ ուկրաինական պատվիրակությունը առաջարկել է հունիսի վերջին ևս մեկ հանդիպում անցկացնել։