Լրահոս
Հասարակական
00:00
28.04.23
244

Սրճարաններ են ապամոնտաժվել

Img default alt hy

Քաղաքային իշխանությունը շարունակում է Երևանի կենտրոնն ազատել հողազավթված տարածքներից: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով այս անգամ ապամոնտաժվել են «Ջոսե գարդեն» և նախկին «Հին Հռոմ» սրճարանները։

Գործընթացն իրականացվել է Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ մայրաքաղաքի զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են, կանաչապատվեն ու վերադարձվեն երևանցիներին: