Լրահոս
Հասարակական
15:00
07.12.24
259

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Img default alt hy

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 8-ի և 12-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում` դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։