Լրահոս
Հասարակական
12:19
30.01.22
2 324

Սպանություն՝ Երևանի կենտրոնում. սպանվածի մարմնում հայտնաբերվել է կոտրված դանակի սուր մասը

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում, «shamshyan.com»-ը։

Ժամը 01:20-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ, ազգությամբ վրացի, 35-ամյա Ումրի Շ.-ն է:

Նա հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մոտից:

Պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքի վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է գայլի գլխով, վրան արնանման հետքերով կոտրված դանակ, իսկ ծաղկի սրահի դիմաց հայտնաբերվել են  արնանման հետքեր:

Տեղում քննչական բաժնի պետ Դ. Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ ու մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ  վիրավորը, ում մարնի վրա առկա է եղել դանակի մոտ  8 հարվածի հետք և մարմնի մեջ հայտնաբերվել է կոտրված դանակի սուր հատվածը՝ մահացել է:

Մինչ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, թե գիշերվա  1-ին սպանությունը դժվար էլ բացահայտվի, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով  իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու տեղեկացել են, որ ենթադրյալ կասկածյալը որտեղ է թաքնվում: 

Սպանությունից ժամեր անց Երևանի Մյասնիկյան պողոտայում գործող «Գրին Փալաս» հյուրանոցային համալիրում ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել է քննչական բաժին:

Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 30-ամյա Ա. Հարությունյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Նա և սպանվածը միասին աշխատում էին ծաղկի սրահում:

Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: