Լրահոս
Երևան
10:26
12.10.22
94

«Սուրմալու» առևտրի կենտրոնում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը․ Երևանի քաղաքապետարան

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել:

Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ: Հոկտեմբերի 12-ից՝ Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը: