Լրահոս
Քաղաքական
16:38
05.02.26
3 016

Սուրեն Պապիկյանը ստիպել է դիմո՞ւմ գրել

Img default alt hy

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարին ամփոփող իր ասուլիսում հայտարարել է, որ աշխատանքից ազատել է ՊՆ-ի այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են: 

Պաշտպանության նախարարին գրավոր հարցում էինք ուղարկել՝ հարցնելով, թե իր գործողություններում հակաիրավական տարրեր չի տեսնում՝ նկատի ունենալով, որ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է աշխատանքից ազատելու պատճառները և այնտեղ որևէ դրույթ չկա ու չի կարող լինել, որ զավակի քաղաքացիության համար ծնողը կարող է աշխատանքից ազատվել, բացի այդ ՀՀ Քրեական օրենսգիրքը արգելում է որևէ տեսակի խտրականությունը:

Այս հարցերին ի պատասխան ՊՆ-ից պատասխանել են, թե տվյալ աշխատակիցները աշխատանքից ազատվել են իրավական հիմքերով, օրինակ՝ հերթական պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով կամ սեփական դիմումի համաձայն: 

Այսինքն՝ ստացվում է, որ Սուրեն Պապիկյանը աշխատակցին ստիպել է, որ դիմում գրի ու դուրս գա աշխատանքից: