Լրահոս
Հասարակական
15:15
12.10.22
236

Սուքիասյանները Բրյուսովի շենքը չեն գնում. հերքում

Img default alt hy

Սուքիասյանները Բրյուսովի շենքը չեն գնում, ինչպես չեն գնել ու չեն գնելու ԵՊՀ ի շենքը, մանկավարժական համալսարանի և մնացած բոլոր բուհերի շենքերը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:

«Հատուկ այն մարդկանց համար, ովքեր հասկանալու հետ կապված խնդիր ունեն` նորից կրկնեմ. Սուքիասյանները չեն գնում Բրյուսովի շենքը, ինչպես չեն գնել և չեն գնելու ԵՊՀ շենքը, մանկավարժական համալսարանի շենքը, մյուս համալսարանների շենքերը։ Մի հարց էլ ես ունեմ. չե՞ք հոգնում նման ստերով ձեզ վարկաբեկելուց»,-նշել է նա: