Լրահոս
Հասարակական
12:52
17.05.23
557

Սոթքում վիրավորված 8 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է

Img default alt hy

Մայիսի 11-ին և 12-ին Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով  վիրավորում ստացած ութ զինծառայողներից մեկը դուրս է գրվել և բուժումը շարունակում է ամբուլատոր կարգով։ Այս մասին «Զինուժ»-ին պատմել է ՀՀ ԶՈւ ռազմական բժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը։

«Մնացած յոթ զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, մնացածինը՝ բավարար։ Ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ստանում են բժշկական օգնություն»,- նշեց նա։