Լրահոս
Սպորտ
15:10
10.10.22
103

«Սլովան»-ը պարտվել է խոշոր հաշվով. Բարսեղյանը մասնակցել է խաղին

Img default alt hy

 Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Սլովան»-ն արտագնա խաղում մրցել է «Տրենչին»-ի հետ և զիջել խոշոր` 4:0 հաշվով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղին մասնակցել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպանը Սլովան»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 67-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Սլովան»-ը Ֆորտունա լիգայի մրցաշարային աղյուսակում մնում է առաջատարի դիրքում` հավաքած 26 միավորով: Թիմը միայն մեկ միավոր է առաջ երկրորդ տեղում ընթացող «Տրնավա»-ից: