Լրահոս
Իրավական
22:17
04.02.26
156

Սկանդալի հետքերով. ցուցմունք կորզելու համար քաղաքացուն խփած ոստիկանի լիազորությունները կասեցվել են

Ծեծի պատմություն, որ տեղի է ունեցել ոստիկանության Երևանի վարչությունում: Երեկ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես է ոստիկանը բռնություն գործադրելով փորձում ցուցմունք կորզել ենթադրյալ հանցագործի հորից: Իրավապաշտպաններին չի զարմացրել սկանդալային տեսանյութը. նրանք ոստիկանական բռնության բազմաթիվ օրինակներ գիտեն: Արդարադատության նախարարն այդ կարծիքին չէ: «Այդպիսի հատուկենտ օրինակներ ստվերում են ամբողջ համակարգի պատշաճ աշխատանքը»,- հայտարարել է Սրբուհի Գալյանը: