Լրահոս
Քաղաքական
14:45
25.05.22
125

Սկանդալ՝ Վաշինգտոնում. ԱՄՆ սենատոր Մենենդեսը կես ժամ սպասել է ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանին

Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը մոտ կես ժամ ուշացել է ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի և հանրապետական սենատոր Ռիչի հետ հանդիպումից: Այս տեղեկությունը ամերիկագետ Սուրեն Սարգսյանն է հայտնում: 

Ըստ նրա՝ հանրապետական սենատորը 20 րոպե սպասելուց հետո բարկացել է ու որոշել հեռանալ, բայց նրան խնդրել են մի փոքր էլ սպասել: Ամերիկագետը չի բացառում, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը այլևս չցանկանա շփվել հայկական պատվիրակությունների հետ: