Լրահոս
Հասարակական
13:53
02.06.25
143

Սկանդալ՝ Մարմաշենի վանքում. նախկին ՔՊ-ականը պատարագից հետո հայհոյել է վանահորը

 

Սկանդալ է եղել Մարմաշենի վանքում: Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը վանական համալիրում պատարագի է մասնակցել, հետո եկեղեցու բակում բացատրություն պահանջել վանահորից՝ հայհոյել նրան: Սարգսյանին զայրացրել է Մարմաշենի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանի հայտարարությունը, ըստ որի՝ ամենայն խստությամբ հսկելու և կանխելու է հակաեկեղեցական, հակաքրիստոնեական, «նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողների» մուտքը եկեղեցիներ։ Սարգսյանը պնդել է, որ Փաշինյանին սխալ են հասկացել, վարչապետը եկեղեցին չի անվանել «չուլան»: