Լրահոս
Քաղաքական
15:33
12.10.22
141

Սիսիանում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածուն

Img default alt hy

Սիսիան խոշորացված համայնքում երկրորդ փուլով համայնքապետ ընտրվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արմեն Հակոբջանյանը ստացել էր 9, իսկ «Աշխատանք և արդարություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Առաքելյանը՝ 7 ձայն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար չընտրվեց՝ ոչ բավարար ձայների պատճառով: