Լրահոս
Աշխարհ
10:15
08.02.23
159

Սիրիայում, ըստ վերջին տվյալների, երկրաշարժը 1250 մարդու կյանք է խլել

Img default alt hy

Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1250-ի, ավելի քան երկու հազար մարդ վիրավորվել է, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

«Առողջապահության նախարար Հասան Մուհամմադ ալ-Գաբաշը (Լաթաքիա) կատարած այցի ժամանակ ասել է, որ զոհերի թիվը հասել է 1250-ի, իսկ վիրավորներինը՝ 2054-ի»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որն ամենաուժեղն է 1939 թվականից ի վեր, ըստ նախագահ Թայիփ Էրդողանի:

Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, վերջին տվյալներով, գերազանցում է 5,9 հազարը։ Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել աղետից տուժածների համար, իսկ աղետից տուժած 10 նահանգներում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել։