Լրահոս
Աշխարհ
12:40
10.02.23
169

Սիրիայում աղետալի երկրաշարժի հետևանքով ևս երկու հայ է զոհվել

Սիրիայում աղետալի երկրաշարժի հետևանքով  ևս երկու հայ է զոհվել, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հալեպում լույս տեսնող հայկական «Գանձասար» թերթը։

Նշվում է, որ Մուսա լեռան Վագըդ գյուղի գյուղապետ Պերճ Գարթունը հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ նրանք զոհվել են այլ քաղաքաներում։