Լրահոս
Քաղաքական
23:16
09.02.23
171

Սիրիայի հայազգի դեսպանուհին օգնության կոչ է անում. սննդի, դեղի, գումարի կարիք կա

Հայաստանում Սիրիայի դեսպանատանը սգո մատյան է բացվել: Քաղաքացիները կարող են դեսպանատուն տանել նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Հումանիտար բեռը առաջիկա օրերին կտեղափոխեն աղետի գոտի, կարելի է նաև փող փոխանցել, բայց հաշվեհամար չկա:

Արևմտյան պատժամիջոցների տակ է Սիրիայի իշխանությունը: Գերմանիան այսօր է մերժել ավերիչ երկրաշարժի պատճառով պատժամիջոցները չեղարկելու Սիրիայի պահանջը: