Լրահոս
Հասարակական
13:14
30.05.25
307

Շտապօգնության բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից

Img default alt hy

«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում։

«Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է բուժաշխատողների և առողջապահական ծառայության աշխատակիցների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։

Նրանք ամեն օր փրկում են կյանքեր, հաճախ՝ վտանգելով սեփական անվտանգությունը։

Նման վերաբերմունքը ոչ միայն անընդունելի է, այլ նաև արժանի է ամենախիստ իրավական գնահատականին»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարուղար Հայկ Կոստանյանը։