Լրահոս
Առողջապահական
23:50
24.10.22
161

Շրթնաբորբ. ինչպե՞ս խուսափել տհաճ երևույթից

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Տարվա առավել ցուրտ եղանակին, երբ մաշկը սկսում է չորանալ և ճաքել, ամենից զգայուն են դառնում շրթունքները. Կարող են առաջանալ մանր բշտիկներ և վերքեր, որոնք առավել տարածված են շրթնաբորբ անվամբ։ Շրթնաբորբը շրթունքների մաշկի, լորձաթաղանթի, ինչպես նաև կարմիր երիզի բորբոքումն է:

Տարբերում են շրթնաբորբի սուր և քրոնիկական տեսակները:

Շրթնաբորբը կարող է առաջանալ շրթունքների վնասվածքի, ճաքերի, այրվածքների հոտևանքով, ինչպես նաև արևի ճառագայթներից, սառնամանիքի և քամու պայմաններում: Շրթունքները կարող են բորբոքվել մակաբույծ սնկերով (կանդիդոզ) կամ վիրուսներով (տենդաբշտիկ) վարակվելիս:

Շրթնաբորբը հաճախ առաջանում է աղեստամոքսային համակարգի խանգարման, սրտի ծանր հիվանդությունների, վիտամինների (հատկապես B խմբի) անբավարարության, երբեմն էլ՝ շրթներկից առաջացող ալերգիայի հետևանքով:

Առաջնային փուլում ախտահարվում են շրթունքների մաշկը, լորձաթաղանթը, շրթնաերիզը:

Հիվանդության ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ է դիմել բժշկի-մաշկաբանի: Ոչ ժամանակին և սխալ բուժումը կարող է հանգեցնել բորբոքման խորացման և ապաքինման դանդաղեցման:

Շրթնաբորբի կանխարգելման նպատակով շրթունքների վնասվածքի դեպքում պետք է այդ մասը մշակել ռեվանոլի, կալիումի պերմանգանատի կամ ֆուրացիլինի  լուծույթում թրջած թանզիֆով կամ բանբակով:

Ուժեղ արևի, սառնամանիքի, քամու պայմաններում խորհուրդ է տրվում շրթունքներին քսել վիտամին A պարունակող քսուք: Խիտ թթվով, հիմքով կամ այլ թունավոր նյութերով այրվելիս առաջին օգնությունը պետք է լինի շրթունքները մեծ քանակությամբ հոսող ջրով լվանալը»: