Լրահոս
Հասարակական
19:42
18.02.22
282

Շրջակա միջավայրի նախարարությունը ահազանգ է ստացել

Img default alt hy

Շրջակա միջավայրի նախարարությունն օրերս ահազանգ է ստացել, որտեղ տեսանյութերով  ներկայացված են Լոռու մարզի Սպիտակ համայնքին հարակից տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։

Այդ հարցի կարգավորման նպատակով նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը»,- հայտնում են նախարարությունից: