Լրահոս
Մամուլի տեսություն
13:30
10.02.23
165

Շոուն չստացվեց. ՔՊ-ն անցավ այլ օպերացիայի․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանում երեկ ՔՊ-ականների, մեղմ ասած, ագրեսիվ պահվածքն ընդդիմադիրների նկատմամբ լուրջ պատճառներ ուներ: Իշխանական խմբակում ծանր են տարել, որ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը չկարողացան իրենց ցանկալի սցենարով ներկայացնել, քանի որ, նախ՝ միջնորդությունն էր անհիմն, և հետո՝ ընդդիմադիրների բոյկոտը սադրանքի դաշտ չստեղծեց։

Այլ կերպ ասած՝ շոու անել չկարողացան, ուստի որոշել են բացը լրացնել և Սարգիս Խանդանյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընտրության հարցի քննարկումը վերածել ընդդիմության դեմ արշավի:

Կան տեղեկություններ, որ ամենավերևից ուսապարկերը նման հրահանգ են ստացել, ուստի արտահերթ ելույթով ընդդիմությանը «տուն ճանապարհեց» նաև ԱԺ նախագահը»: